Wednesday, September 15, 2010

ՆԱՏՕ-ն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

News.am. 15-9-2010- ՆԱՏՕ-ն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
եւ կարծում է, որ սահմանների բացումը երկու պետությունների շահերից է բխում։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Ընդ որում նա նշել է, որ ամեն երկիր իրավունք ունի ինքը որոշել, թե իր խորհրադարանում ինչ հարցեր պետք է քննարկվեն եւ ինչ արագությամբ առաջ տանել գործընթացները։
Սիմոնսը ողջունել է թուրքական խմբի մասնակցությունը ներկայումս Հայաստանում անցկացվող զորվարժություններին։

No comments: