Tert.am. 30-9-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է հատուկ բանաձև, որով կոչ է անում թուրքերին Կիպրոսի հյուսիսային հատվածում չոչնչացնել հույներին պատկանող սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները:
«Հարգանք ցուցաբերել թուրքական օկուպացիայի տակ գտնվող կղզու հյուսիսային հատվածի կրոնական արժեքների և կրոնական ազատությունների նկատմամբ» խորագրով թիվ 1631 բանաձևում, որի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի հույն կոնգրեսական Գուս Բիլիրակիսն ու Քերոլայն Մալոնեյը, ասվում է հետևյալը.
«Անհապաղ կյանքի կոչել Կիպրոսի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումները, անմիջապես դադարեցնել ավերիչ գործունեությունը կղզու հյուսիսում գտնվող հունական սրբավայրերում, սրբապատկերների և բացառիկ մշակութային արժեքների առևտուրը, ջանքեր գործադրել բոլոր անհետացած արժեքները գտնելու և վերականգնելու ուղղությամբ, հնարավորություն ստեղծել ավերված սրբավայրերի պահպանման կամ վերականգնման համար, վերջ տալ հույների կրոնական ազատությունների դեմ ոտնձգություններին»:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևում նշվում է նաև, որ Կիպրոսի հյուսիսային հատվածում 80 եկեղեցի վերածվել է մզկիթների, 28 եկեղեցի թուրքական բանակը վերածել է պահեստների և բարաքների, և միայն 6 եկեղեցի է վերածվել թանգարանի:
1631 բանաձևում կոչ է արվում նաև Միացյալ Նահանգների նախագահին և պետքարտուղարին քայլեր իրականացնել բանաձևում տեղ գտած կետերի իրականացման համար:
Թուրքական լրատվամիջոցները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված այս բանաձևը որակել են «շոկային» և «հակաթուրքական»: Բանաձևին աջակցում են հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Նենսի Փելոսին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment