Thursday, September 23, 2010

Նյու Յորքում հնարավոր է՝ հանդիպեն Նալբանդյանն ու Դավութօղլուն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակում հնարավոր է՝ «ոտքի վրա» հանդիպում լինի Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև: Այս մասին տեղեկացնում է թուրքական Turkishny կայքը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ 65-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում Թուրքիան առայժմ ուղիղ կոնտակտի մեջ չի մտել Հայաստանի և Իսրայելի հետ, որոնց հետ շարունակվում են լարված մնալ հարաբերությունները:
«Առայժմ ծրագրված չէ հանդիպում Նալբանդյանի և Դավութօղլուի միջև, սակայն խոսակցություններ կան, որ նախարարները «ոտքի վրա» հանդիպում կունենան»,- նշում է թուրքական լրատվամիջոցը:

No comments: