Wednesday, September 22, 2010

ՀԱՐԱՎԱՖՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՄԱՆԸ

«ԱԶԳ», 22-09-2010- Հարավաֆրիկյան Paramount Group ընկերության նախագահ Իվոր Իչիկովիցը Reuters գործակալության տված հարցազրույցում նշել է, որ իր ընկերությունը մտադրվել է Ադրբեջանում եւ Հնդկաստանում մեծացնել արտադրության ծավալները: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է մինչեւ 2015-ը մեկ միլիարդ դոլարի ներդրում անել: Ադրբեջանի հետ համագործակցության առումով Իչիկովիցը ընդգծել է, որ Բաքվում իրենք սկսել են ականակայուն տեխնիկայի երկու տեսակների արտադրություն. «Գործարանը մենք գրեթե գործարկել ենք եւ սկսում ենք երկու նոր մոդելների արտադրություն: Բաքվի գործարանը ամսական կարտադրի 5-7 միավոր տեխնիկա», նշել է Իչիկովիցը:

No comments: