Monday, September 6, 2010

Կաթողիկոսը մեկնեց Միացյալ Նահանգներ

«HayNews.am», 06.09.10: Սեպտեմբերի 5-ին Գարեգին Բ Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան թեմ: Այցի շրջանակներում, սեպտեմբեր 11-ին տեղի կունենա թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը /ք. Բըրբենք/: Սեպտեմբերի 12-ին` Խաչվերացի տոնին, նորաօծ տաճարում կմատուցվի Ս. Պատարագ:
Սեպտեմբերի 9-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմում, Բոստոնում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի օրհնության արարողությունը:

No comments: