Monday, September 20, 2010

Իրանական երկու նոր էլեկտրակայան Հայաստանում

Իրանը Հայաստանի` Իրանի հետ սահմանակից տարածքում կսկսի երկու նոր Էլեկտրակայանների կառուցումը: Ինչպես տեղեկացնում է Tehran Times –ը, այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Իսկ հաջորդ ամսվա վերջին Իրանի նրա գործընկերը կժամանի Հայաստան` Արաքս գետի վրա շինարարության մեկնարկը տալու նպատակով: Էլեկտրակայաններից յուրաքանչուրի հզորությունը կլինի 130 մեգավատտ: Կայանները կկառուցի իրանական Farad-Sepasad ընկերությունը` առաջիկա հինգ տարում:

No comments: