Thursday, September 16, 2010

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ստամբուլում կազմակերպված թյուրքախոս երկրների 10-րդ գագաթաժողովի շրջանակներում հիմք է դրվել թուրք-ադրբեջանական համագործակցության բարձրագույն խորհրդի ստեղծմանը: Պայմանագրի ստորագրումից հետո Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Լրագրողներից մեկը հարց է հնչեցրել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ: Ալիևը, նշելով, որ Էրդողանի հետ բանակցություններում իրենք քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, ասել է. «Թուրքիան հզոր պետություն է: Եվ Թուրքիայի զորեղացումը հայ-ադրբեջանական հակամարտությանը լուծմանը նպաստելու է միայն դրականապես
»

No comments: