News.am. 20-9-2010- Իրանի խորհրդարանական հարցերով փոխնախագահ Սեյիդ Մոհամեդ Ռեզայի հայտարարությունը «Ադրբեջանի Հանրապետություն. Նախկին փորձ եւ սպասվելիք հեռանկարներ» իրանա-ադրբեջանական գիտաժողովում, թե Իրանն ի սկզբանե աջակցել, աջակցում եւ աջակցելու է Ադրբեջանին ղարաբաղյան հարցում, կրում է զուտ դիվանագիտական բնույթ: NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, չի կարելի թերագնահատել այն փաստը, որ Իրանն այսօր բարդ իրավիճակում է, եւ Թեհրանի շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ համատեքստում: Ակնհայտ է, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել բարիդրացիական հարաբերություններից ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ: « Մեզ, չգիտես ինչու, թվում է, որ եթե լավ հարաբերություններ ունենք ինչ-որ մի երկրի հետ, ուրեմն նա չպետք է հարաբերություններ պահպանի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»,- նկատլ է Սահակյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment