Thursday, September 23, 2010

Ահմադինեժադը հարցազրույց է տվել Լարի Քինգին (տեսանյութ)

Tert.am. 23-9-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեկ հյուրընկալվել է CNN-ի լեգենդար հաղորդավար Լարի Քինգի տաղավարում Նյու Յորքում։ Հարցազրույցի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ։
Հարցազրույցում խոսվել է Իրանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների և Բարաք Օբամայի հետ Իսլամական հանրապետության ղեկավարի հնարավոր հանդիպման մասին։
Քինգի այն հարցին, թե երբ են ազատ արձակվելու ձերբակալված ամերիկացիները, Ահմադինեժադը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է դատավորից, որը ուսումնասիրում է նրանց գործերը և պետք է վճիռ կայացնի։ «Ես ոչ մի ազդեցություն չունեմ»,- նշել է Իրանի նախագահը։
Այն հարցին, թե պատրա՞ստ է Ահմադինեժադը Օբամայի հետ հանդիպման, եթե նման հնարավորություն ընձեռվի, նա պատասխանել է. «Ամեն ինչ կախված է հանգամանքներից»։

No comments: