Միքայել Հովհաննիսյան. Արեւելագետ
-Միքայել, ըստ Ձեզ` այսօր քաղաքական խավից ի՞նչ պահանջներ ունի հասարակությունը:
-Առհասարակ, հասարակությունը մոնոլիտ չէ, եւ դրա համար նրա պահանջն էլ մեկը լինել չի կարող: Եվ եթե մենք ձեւակերպենք հասարակական պահանջը` որպես ամբողջ հասարակության համար անխտիր ակտուալ պահանջ, ես չեմ պատկերացնում` կա՞ այդպիսի բան, որն ամբողջ հասարակության համար ակտուալ է, այսինքն` ամբողջ հասարակությունը դա գերակա պահանջ է համարում եւ ձգտում է դրան, որովհետեւ ցանկացած ամենավեհ կարեւորություն ունեցող գաղափար` արդարությունը, ազատությունը, անվտանգությունը եւ այլն, ամբողջ հասարակության պահանջը չէ: Օրինակ`88-ին կային մարդիկ, որ ասում էին` ի~նչ անկախություն, սովետմիությունը մեր փրկությունն է: Հետպատերազմյան շրջանում, խաղաղ շրջանում անվտանգության եւ խաղաղության պահանջները միանշանակ չեն. հիմա էլ կան խմբեր, որ համարում են` մենք հող ունենք գրավելու, ազատագրելու եւ այսօր դա ավելի կարևոր է, քան մեր անվտանգությունը:
-Իսկ Ձեր պահանջն ի՞նչ է այսօրվա քաղաքական խավից:
-Նույնիսկ իմ պահանջներն են տարբեր ու շատ. նույն արդարության և անվտանգության պահանջները, խնդիրներին կրեատիվ և ոչ ստանդարտ լոծումներ տալու պահանջը և այլն: Պահանջները շատ են, որովհետեւ հրատապ խնդիրներն էլ են շատ: Իսկ քաղաքական խավը որպես այդպիսին (լինի դա իշխանություն կամ ընդդիմություն), ենթադրում է, որ իր վրա է վերցնում հասարակության տարբեր հատվածների համար կարևոր խնդիրներին լուծումներ տալու պատասխանատվություն, եւ իրենք իրարից տարբերվում են այդ խնդիրների գիտակցության աստիճանով, լուծումների համար անհրաժեշտ գործիքների բազմազանությամբ եւ մեթոդներով:
Քաղաքական խավը հասարակության այն հատվածն է, որը վերցնում կամ փորձում է իր վրա վերցնել հանրային պահանջները լուծելու պատասխանատվությունը, հայտարարում է այդ կարողության, ունակության մասին եւ փորձում է հասարակության այս կամ այն հատվածին հավաստիացնել, որ ինքն այդ խումբն է կամ այդ ուժը, որը կարող է լուծել ամենակարևոր պահանջները:
-Հիմա մենք կարծես ունենք կոնկրետ խնդիրների շուրջ հասարակական նախաձեռնություններ: Դրանք մեկ կամ մի հատվածի պահանջներ չեն, այլ հազարավորների:
-Ես մի քիչ համաձայն չեմ, ես չեմ կարծում, որ հացի կամ շաքարավազի գների թանկացման դեմ ավելի քիչ մարդ կա, քան օտարալեզու դպրոցների բացման դեմ: Շատ մարդ կա, որ անտարբեր չէ, բայց նախաձեռնությունչկա: Իմ կարծիքով, հասարակության պահանջի բարձաձայնումը ոչ թե քանակական, այլ որակական հասկացություն է, որովհետև բարձրաձայնելն էլ է պահանջում որոշակի որակներ: Իհարկե, համախոհներ գտնելու, համախմբվելու անհրաժեշտություն կա, շատ հազվադեպ է լինում, որ մի հոգի է սկսում այս ամենը, բայց համոզված եմ, որ բարձրաձայնման այդ էսկալացիաներն ավելի որակական, քան քանակական բնույթ են կրում, այսինքն` կարող է լինի մարդկանց մեծ խումբ, որը դժգոհ է, բայց չունի այդ հարցը բարձրաձայնելու եւ հարցի լուծում պահանջելու, ակտիվություն ցուցաբերելու բավական որակներ:
-Կարելի՞ է ասել` հասարակությունը չգիտի` քաղաքական խավից ի՞նչ է ուզում, դրա համար էլ որակական հաջողությունների չենք հասնում:
-Կրկնեմ այն միտքը, որ հասարակության պահանջները բազմատեսակ են, տարբեր պահանջներ կան, մեկը ավելի մեծ հատվածի պահանջ է հանդիսանում, մյուսը` ավելի փոքր հատվածի: Օրինակ, սոցիալական արդարության պահանջը որքան էլ համարվում է մեծ պահանջ, բայց մեծ քանակությամբ մարդ կա, որը սոցիալական արդարության պահանջ չունի այս պահի դրությամբ, այսինքն` կոռումպացված չինովնիկին սոցիալական արդարություն պետք չէ, հարկ չվճարող բիզնեսմենին սոցիալական արդարություն պետք չէ, զինվոր սպանող սպային սոցիալական արդարություն պետք չէ, եւ եթե նայեք, կտեսնենք, որ «սոցիալական արդարություն» հասկացությունը որպես աբստրակտ ձեւակերպում շատ գեղեցիկ տեսք ունեցող գաղափար է, բայց երբ այն դառնում է կյանքի մի մաս, իրեղեն ձեւակերպում է ստանում, շատերը հասկանում են, որ սա այն չէ, ինչ իրենք ուզում են, որ սա վտանգ է պարունակում: Իմ կարծիքով, Հայաստանում այսօր մի քանի հետաքրքիր բաներ կան, որոնք իրար վրա պարպվելով` խառը իրավիճակ են ստեղծում: Եթե անհատի պահանջը ձևակերպենք “լավ ապրելը” , ապա կտեսնենք, որ այդ ձևակերպումն ամեն մեկի համար մի իմաստ ունի` մեկի համար լավ ապրելը` աշխատանք, մեքենա, տուն, ամառանոց ունենալն է, մյուսի համար լավ ապրելը ազատ ստեղծագործելու հնարավորություն ունենալն է, երրորդի համար լավ ապրելը բիզնես ունենալն է, տանիք ունենալն է, հարկ չվճարելն է, չորրորդի համար ինչ-որ մեկի տանիք լինելն է կամ համընդհանուր տանիք հանդիսանալն է: Եվ այդ շատ տարբեր “լավ ապրելները” բնականաբար մտնում են իրար հետ կոնֆլիկտի մեջ:
Իսկ լավ ապրելը, սոցիալական արդարությունը և այդ կարգի ձևակերպումներն, իմ կարծիքով, աբստրակտ հասկացություններ են, դատարկ կաղապարներ, երբ դրանք իջեցնում ես կյանքի մեջ, նոր սկսում է բովանդակությամբ լցվել, իսկ բովանադակությունը միշտ տարբեր է:
-Շատերը նշում են, որ մեզանում հասարակական պահանջը այս կամ այն կերպ 2008-ից հետո ձեւավորվեց, հասարակությունը սկսել է որոշակիորեն պահանջատեր լինել:
-Հասարակական պահանջը դատարկ կաղապար է, այստեղ կարելի է բովանդակություն մտցնել եւ ասել փոփոխության պահանջ, չնայած էլի աբստրակտ հասկացություն է: Փոփոխության պահանջը կարող է շարժիչ ուժ դառնալ այնքանով, որքանով դու չես կարողանում դրա մեջ բովանդակություն լցնել, մինչև որ այդ փոփոխությունը տեղի չի ունեցել: Երբ փոփոխությունը տեղի է ունենում, դու սկսում ես հասկանալ փոփոխություն ասվածը, բայց մինչ այդ ինքն այդ սիրուն գաղափարն է, բոլորի համար գայթակղիչ է: Ես չէի ասի, որ 2008-ից ակտիվացավ հանրային պահանջը, կասեի` ավելի շատ փոփոխության պահանջը: Իսկ որոշակիրոեն պահանջատեր լինելը պայմանավորված է ոչ միայն այն պատճառով, որ հասարակությունը փոխվեց մարտի մեկից հետո, այլ նաեւ այն պատճառով, որ իշխանությունները ներկայացնող տարբեր մարմիններն ավելի ագրեսիվ կերպով սկսեցին գործել: Ամենաթողության աստիճանը, այնուամենայնիվ, բարձրացավ, դրա համար շատ առումներով 2008-ից հետո փոխվեց ընդհանուր իրավիճակը: Մենք սովոր ենք ասել, որ 2008-ից հետո հասարակությունը փոփոխվեց, ավելի ապստամբ դարձավ եւ այլն, բայց միայն դա չէ պատճառը. հասարակությանը սկսել են ավելի հաճախ «բզել», հասարակությունն էլ քանի որ ավելի ջղաձգված է, ավելի արագ է արձագանքում: Առհասարակ այն մարմնի է նման, նյարդային վերջավորություններն ավելի լարված են, եւ կպչելուց ավելի շատ է ցավում:
-Ստացվում է` քանի որ մեզանում հասարակական պահանջերը շատ են տարբեր, դրա համար էլ չենք կարողանում հասնել համակարգային փոփոխությունների:
-Ես չեմ կարծում, որ բոլորն ինչ-որ իրավիճակում կարող են մի պահանջ ունենալ, ուղղակի ինչ-որ իրավիճակ է ստեղծվում, երբ այդ կոնֆլիկտները չեզոքանում կամ մի կողմ են դրվում, որովհետեւ ուրիշ հարցերում միավորման ինչ-որ սկզբունք է առաջանում: Փոփոխության պահանջն այս առումով ամենահարմար ձեւակերպում է, այսինքն` գալիս է իրավիճակ, երբ արդարության, անվտանգության պահանջ չէ, լավ ապրելու պահանջ չէ, այլ փոփոխության պահանջ է: Դու կարող ես նյութապես ապահովված լինել, քո անվտանգությանը ոչինչ չսպառնա, բայց դու փոփոխության կարիք ունես, որովհետեւ այն միջավայրը, որում դու ապրում ես, քեզ դուր չի գալիս: Փաստորեն այն, ինչ սկսվեց 2008-ից, շարունակվում է մինչև հիմա, այն ձևակերպված է որպես փոփոխության պահանջ, որն իր մեջ ներառում է այդ փոքր և ոչ այդքան փոքր պահաջները: Այս փուլը դեռ չի ավարտվել, այն դեռ շարունակվում է, եւ փոփոխության անհրաժեշտության գիտակցումը մեծ հատվածի մոտ կա: Այդ պահանջն ամեն տեղ էլ տեսնում ենք` թե նախաձեռնությունների մեջ, թե հանրահավաքներում, գների բարձրացման մեջ եմ տեսնում, մարդկանց դեմքի արտահայտությունների, այդ “ռուտինայնության” մեջ եմ տեսնում, մարդիկ այդ ճահճային առօրյայից հոգնել են: Եվ դրանից էլ առաջանում է փոփոխության պահանջը: Շատ հնարավոր է, որ հանրահավաքի գնացող մարդկանց մի հատված ուզում է ոչ թե արդարություն հաստատվի, այլ ուզում է փոփոխություն լինի, եւ այդ փոփոխությունից օգտվել յուրովի:
-Վերջին հանրահավաքին գնացի՞ք, այդ փոփոխությունը զգացի՞ք, ի նկատի ունեմ հասարակության մեջ այդ փոփոխությունն զգացի՞ք, դրա անհրաժեշտությունը կա՞ր:
-Վերջին հանրահավաքի անհրաժեշտությունն իհարկե կար: Մեզ մոտ հանրահավաքները ոչ միայն ինչ-որ գործողությունների առաջարկներ ստանալու, լսելու տեղ են, այլ նաև սոցիալիզացման միջավայր են` նորություններ ստանալու, իրար տեսնելու, իրար հետ շփվելու, ընդհանուր աուրայի մաս կազմելու. այդ առումով հասունացել էր այդ պահը: Բայց, իմ կարծիքով, այսօր այնպիսի հանրահավաքների կարիք կա, որոնք պարունակում են «ի՞նչ անել» անել կամ «ի՞նչ ենք անելու» հարցերի պատասխանները, այսինքն`գործողությունների մասին խոսենք: Վերջին հանրահավաքը բացառություն չէր, բավական լավ վերլուծություն կար ստեղծված իրավիճակի, այսինքն` ինչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի ներսում, շուրջը, դրսում: Շատ կարևոր է` այդ ամենի մասին իմանալը, տեղեկանալը, բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է` այդ գործողությունների «ինչ անելու» հետ կապված էլի չասվեց այնքան, ինչքան պետք էր: Այն, որ Սերժ Սարգսյանը սպառել է իր մանեւրելու կարողությունները, որ այլեւս տալու բան չունի (հայ-թուրքական արաձանագրությունների վախճանից և ռուսական ռազմաբազաների երկարաձգումից հետո): Իմ կարծիքով, շատ է նեղացել մանրևրելու տարածքը: Եվ այդ առումով ներքին ռեսուրսին տիրապետելն արդեն հույժ կարեւոր է դառնում, ինչը կարող է հանգեցնել որոշակի փոփոխությունների:
-Ուզում եք ասել` բաց մնաց ի՞նչ անելը: Դուք նշեցիք ի՞նչ անելը, ծրագրեր են գրում, դրանք հենց դրա համա՞ր են:
-Ասածս «ինչ անելը» վերաբերում է իշխանափոխությանը, իսկ Ձեր ասած ծրագրերը վերաբերում են այն գործողություններին, որոնք պետք է տեղի ունենան իշխանափոխությունից հետո, իսկ հիմա պետք է իմանալ` ինչ անել իշխանափոխություն ապահովելու նպատակով: Իհարկե, հանրահավաքին նշվեց միտք, որ իշխանափոխությունն ինքնանպատակ չէ: Ես կողմնակից չեմ վեկտորային փոփոխության` արտաքին վեկտորի փոփոխության շնորհիվ իշխանափոխության հասնելուն, որի արդյունքում շատ դեպքերում համակարգի փոփոխությունը ամբողջական չէ կամ էլ չի բխում ներքին պահանջներից: Ես կողմնակից եմ համակարգային փոփոխության, որն իրոք ներսից է գալիս:
-Ի՞նչ անել...
-Քանի դեռ իշխանափոխության հնարավորությունը բացառել չի կարելի, ուրեմն իշխանափությունը հնարավոր բան է: Պարզապես կարելի է այնպիսի պահանջներ համադրել, որ շատ արագ տեղի ունենան փոփոխություններ: Հասարակությունը սպասում է մի վիճակի, որը հույս կներշնչի, որ փոփոխություն հնարավոր է:
-Քաղաքական խավն ասում է` այլեւս թայմ աութ չի լինի:
-Միտինգը ձեւն է, կարևորը բովանդակությունն է: Ոչ թե փոփոխությունն է կախված միտինգների դինամիկայից, այլ միտինգների դինամիկան է կախած այն փոփոխություններից, որոնք պետք է պլանավորվեն: Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում միակ ուժը, որը կարող է առանց ադմինիստրատիվ լծակներ կիրառելու, ընդամենը հրավիրելով հանրահավաքի, այսքան մարդ հավաքել մեկ տեղում` Կոնգրեսն է: Դաշտում առկա որեւէ այլ քաղաքական ուժ չի կարող դա իրականացնել` առանց պոլիկլինիկաներից, դպրոցներից, մանկապարտեզներից մարդ բերելու:
-Եվ ուրեմն ի՞նչ անել գործողությունների մակարդակում:
-Ես` որպես ՀՀ շարքային քաղաքացի, պարտաստվում են գնալ Կոնգրեսի հանրահավաքներին, պարտաստվում եմ անել այն, ինչ անում եմ, քանի դեռ կա իշխանափոխության հնարավորություն, քանի դեռ կան քաղբանտարկյալներ:
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
«Լրագիր» 22-9-2010

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment