Wednesday, September 15, 2010

Մարզիչի հետ փախած ադրբեջանցի նախարարի կինը վերադարձել է

Panorama.am. 15-9-2010- Ադրբեջանի առանցքային նախարարներից մեկի կնոջ հետ կապված աղմուկը հետաքրքիր ավարտ է ունեցել: Տիկինը մի քանի ամիս առաջ ֆիթնեսի ճապոնացի մարզչի հետ արտասահման էր փախել: Մի քանի շաբաթ առաջ տիկինը հետ է վերադարձել եւ հաշտվել ամուսնու հետ: Ասեկոսեներից խուսափելու համար զույգն սկսել է հաճախակի երեւալ հասարակական վայրերում:
«Թուրան»-ին հայտնի է դարձել, որ նախարարը ամուսնալուծվելու մասին փաստաթուղթ էր ներկայացրել դատարան, ինչը վկայում է այն մասին, որ նա հույս չի ունեցել, թե կինը կվերադառնա: Սակայն, երեւում է, սերը եւ կառավարությունում աթոռը պահպանելու ցանկությունն ամեն ինչից վեր են եղել, եւ ընտանիքը միավորվել է: Գործակալության` «Ինչպես կարելի է ներել դավաճանությունը» հարցին նախարարի ընտանիքին մոտ մարդկանցից մեկը պատասխանել է. «Ադրբեջանի վերնախավում նման կանանց սիրում եւ գնահատում են»:

No comments: