Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արձագանքել է հուլիսի 27-ին Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի իրեն ուղղված բաց նամակին: Lragir.am-ը ներկայացրել է նախարարի պատասխանն ամբողջությամբ.
«Հարգելի տիկին Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հղած բաց նամակում Դուք կասկածի տակ եք առել Ձեր որդու` թիվ 21127 զորամասում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը` մատնանշելով նրան ինքնասպանության հասցնելու փաստի առիթով հարուցված քրեական գործի քննության` թերություններով ընթացքը:
Խորապես կիսելով Ձեր որդու կորստյան վիշտը` հայտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Տիկին Հովհաննիսյան, քրեական գործի նախաքննության կատարումը սեպտեմբերի 4-ին հանձնարարվել է ՀՀ Պն քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, եւ վստահեցնում եմ, որ այն ի սկզբանե գտնվել է իմ անմիջական հսկողության ներքո: Հրահանգված է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը` մեղավորներին արժանի պատժի ենթարկելու եւ նման երեւույթները բացառելու համար:
Ձեզ մտահոգող բոլոր հարցերի շուրջ պատրաստ եմ հանդիպել եւ առանձնազրույց ունենալ Ձեզ հետ: Նախաքննությանն առնչվող հարցերին իմ ներկայությամբ Ձեզ կպատասխանի ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը»:
Հիշեցնենք, որ Արտակի հարազատները չեն հավատում ինքնսպանության վարկածին եւ համարում են, որ իրենց որդուն սպանել են:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment