7or.am. 6-9-2010- ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Մովլուդ Չավուշօղլուն հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքների ազատումը» Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավման գլխավոր նախապայմանն է։
Հայաստանն ի՞նչ չի անում՝ կանխելու համար նմանատիպ հայտարությունները։ Այս հարցը «7օր»-ն ուղղել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանին։
-Ի՞նչ պետք է անի հայկական կողմը,-պատասխանել է նա,-մենք ինչ էլ որ անելու լինենք, միևնույն է, թուրք պաշտոնյաների մտքներին ինչ փչի, դա էլ ասելու են ու հայտարարելու։ Ու իրենք ամեն անգամ այդ հայտարարություններն անում են սեփական հանրությանը և նաև ադրբեջանական հանրությանը որոշակի մեսիջներ ուղղելու համար։
Ա. Դավթյանը նաև հավելել է, որ եթե թուրքերի հաշվարկները հիմնված են այն բանի վրա, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը միայն ՀՀ-ին է պետք, ապա դրանք բավական սխալ, սնանկ ու տկար հաշվարկներ են։
-Մենք ունենք հստակ մեր դիրքորոշումը, ու ես կարծում եմ, որ մեր նման երկրները և նաև ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ այդ շռայլությունը, որ ոնց որ Թուրքիան է իրեն պահում, պահի տակ փոխի իր ասածները՝ ամենատարբեր խուճուճ խաղերի մեջ մտնելով։ ՀՀ-ն ուղղակի ո՛չ դրա ռեսուրսն ունի, և ո՛չ էլ կարող է իրեն նմանատիպ պահելաձև ու վարքագիծ թույլ տալ ու դրսևորել։ Մեզ մոտ շատ հստակ պետք է լինի, ու մենք շատ ճիշտ ենք անում, որ այն, ինչ-որ ասում են, փաստորեն, մեր խոսքն ու գործը պետք է իրար հետ համընկնի, ու շատ պարզ և հասկանալի լինի մեր արածները ոչ միայն մեզ համար, այլև ընդհանրապես միջազգային հանրության համար,-հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment