«Հանրապետությունում ներկայում ունենք հաշվառված քաղաքացիներին պատկանող 45 հազար 822 միավոր զենք, որից 3683–ը որսորդական՝ ակոսափող, 33 հազար 648–ը՝ որսորդական ողորկափող, 2011–ը՝ պարգևատրական, 6233–ը՝ գազային և 72 հավաքածու ունենք՝ 247 զենքերով»,– այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս տվյալները հրապարակեց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը՝ խոսելով «Զենքի մասին» ՀՀ օրենքից, որտեղ նախատեսում են լրամշակումներ կատարել։
Ոստիկանության գնդապետի խոսքով, «Զենքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998թ. և կարգավորում է զենքի՝ այդ թվում քաղաքացիական, ծառայողական ձեռքի մարտական հրաձգային զինատեսակները, շրջանառությունը Հայաստանում։ Ինչպես պարզաբանեց Կարեն Մեհրաբյանը, 18 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է միայն քաղաքացիական զենքի տեսակներ ձեռք բերել։ Ըստ Մեհրաբյանի, օրինակ, ակոսափող հրացանքի ձեռքբերման համար քաղաքացին պետք է ներկայացնի օրենքով հաստատված մի շարք փաստաթղթեր՝ տեղեկանք բնակավայրից, անձը հաստատող փաստաթուղթ, զենքի հասանելիությունը բացառող պայմանների մասին և առողջության մասին վկայող փաստաթղթեր, դատվածության մասին տեղեկանք։ Ի դեպ, նրա խոսքով, ՀՀ քաղաքացին իրավունք ունի 3 միավոր ակոսափող և 5 միավոր ողորկափող զենք ունենալ։
Մեհրաբյանի տեղեկացմամբ, 2010թ. զենք կրելու իրավունք է տրվել ՀՀ 2812 քաղաքացիների։ Ի դեպ, ոստիկանության պաշտոնյայի խոսքով, զենքի հավաքածու ունենալու համար է միայն իրավունք տրվում և հավաքածուի զենքը չի կարելի օգտագործել։ Ոստիկանության գնդապետը, ներկայացնելով օրենքը, նշեց նաև զենք կրելու, նվիրելու, պարգևատրելու հնարավորությունների մասին։ Այսպիսով, Կարեն Մեհրաբյանի խոսքով, զենք նվիրելու իրավունք ունի այն անձը, որն ունի զենքը ձեռք բերելու իրավունք։ Զենքով պարգևատրելու իրավունք ունեն միայն ՀՀ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, ոստիկանությանը պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Բացի այդ, ըստ վարչության պետի տեղակալի, ՀՀ քաղաքացիներին զենք կարող են նվիրել նաև օտարերկրյա պաշտոնյաները։
ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալն անդրադարձավ նաև այն դեպքերին, երբ որոշ պաշտոնյաներ իրենց պատկանող զենքերից կրակել և վնաս են պատճառել այլ անձանց։ Կոնկրետ անձանց առնչվող դեպքերի մասին Կարեն Մեհրաբյանը չցանկացավ խոսել՝ նշելով, որ ինքն իրավասու չէ, հետո էլ հավելեց. «Մինչև զենքը չստուգվի, անձը մինչև չստուգվի, ոստիկանությունը երբեք զենք չի տրամադրի, որովհետև, ճիշտ հասկացեք, տրամադրված զենքերը նաև ստեղծում են հսկողական գործեր»։ Ի դեպ, Մեհրաբյանի ներկայացմամբ, 2010թ. 8 ամիսներին արձանագրված 10279 հանցագործություններից 35 դեպքերը կատարվել են զենքով, որոնց մոտ 10 տոկոսը հաշվառված է եղել։
Ինչ վերաբերում է «Զենքի մասին» ՀՀ օրենքի լրամշակման անհրաժեշտությանը, ոստիկանության գնդապետը պարզաբանեց, որ յուրաքանչյուր օրենք ունի փորձաշրջան, ինչն այս օրենքի դեպքում ավարտված է, և լրամշակումն էլ միտված է օրենքում առկա հակասությունների վերացմանն ու կուռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment