Thursday, September 23, 2010

Իրանին սպառազինություն տալուց Մոսկվայի հրաժարվելը պետք է դիտարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում

News.am. 23-9-2010- Ռուսաստանի կողմից Իրանին սպառազինություն, մասնավորապես C-300 վաճառելուց հրաժարվելը է հարկ է դիտարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռազմավարական մշակույթի Ռուսաստանյան հիմադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:
Նրա խոսքով, ներկայումս ԱՄՆ-ում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի վավերացման գործընթաց է գնում, որը ստորագրվել է Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ` Պրագայում: «Օբամայի վարչակազմի համար բարդ է անցկացնել այդ փաստաթուղթը, քանի որ շատ ընդդիմախոսներ ունի աջերի շրջանում, ուստի Սպիտակ տունը լրացուցիչ աջակցության կարիք ունի, որոնք վկայում են ռուս-ամերիկյան համագործակցության հաջողությունների մասին: Եւ այդ իմաստով Մոսկվայի որոշումը Օբամայի վարչակազմին լրացուցիչ աջակցություն է»,- ասել է փորձագետը: Նա շեշտել է, թե բարդ է կանխատեսել, թե որքան արդյունավետ կլինի այդ քայլը: «Սակայն, բացի դրական կողմից, այդ որոշումը նաեւ բացասական պահեր ունի, մասնավորապես, կարող է բացասաբար ազդել Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի դերի վրա»,- ամփոփել է Արեշեւը:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն արդեն արգելել է Իրանին C-300 համալիրների վաճառքը նաեւ իրանցի որոշ պաշտոնյաների մուտքը Ռուսաստան:

No comments: