«Լրագիր» 4-9-2010- Երեկ Ադրբեջանի Իսլամական կուսակցությունը եւ մի քանի կրոնական կազմակերպություններ բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի դեսպանության մոտ: Մի քանի տասնյակ մարդ պարզել է “Սիոնիստ բռնազավթիչներ, դուրս կորեք Ադրբեջանից”, “Ազատություն Ղարաբաղին”, “Մահ հայերին” ցուցապաստառներ: Ոստիկանությունը միջամտել է: Շուրջ 30 ցուցարար ձերբակալվել է եւ տարվել ոստիկանության մոտակա բաժանմունք: Ձերբակալվածների թվում է նաեւ Իսլամական կուսակցության առաջնորդ Հաջի Մովսում Սամադովը: Ըստ երեւույթին, Բաքվում որոշել են Դմիտրի Մեդվեդեւին ոչ միայն հաճելի անակնկալներ մատուցել, այլեւ հասկացնել, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, իսլամական երկիր է: Հավանաբար, նաեւ այդ է պատճառը, որ Իլհամ Ալիեւը Մեդվեդեւի պատվին տվել է պաշտոնական ընթրիք: Չէ՞ որ Ռամազան ամիս է, եւ հավատացյալ մուսուլմանները մինչեւ արեւամուտ ծոմ են պահում: Այդուհանդերձ, պաշտոնական ընդունելության լուսանկարներից մեկում պարզ երեւում է, որ նախագահների եւ առաջին տիկնանց սեղանին շամպայնի բաժակներ կան: Հետաքրքիր է, Իլհամ Ալիեւը հավատարիմ է մնացել մուսուլմանական կրոնի պահանջների՞ն, թե դիվանագիտական արարողակարգին:
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment