«Լրագիր» 22-9-2010- Հայաստանի Անկախության օրը հայտնվել է մի տեսակ շրջապտույտի մեջ. մի կողմից շնորհավորանքներ եւ անկախության գնահատման բարձրագոչ խոսքեր, իսկ մյուս կողմից էլ դիտարկումներ այն մասին, որ իրականում Հայաստանը անկախ չէ, որ Հայաստանի քաղաքացին իրեն չի զգում որպես անկախ երկրի քաղաքացի, չի տեսնում անկախության հետ իր կապը: Այդպիսին է Անկախության օրվա հանդեպ արձագանքը հասարակական-քաղաքական շրջանակներում, ինչը նաեւ մտել է որոշակի ստանդարտի մեջ, ու ամեն սեպտեմբերի 21-ին արդեն գրեթե հարյուր տոկոսով հայտնի է, թե ով ինչ է ասելու այդ տոնական օրվա կապակցությամբ:
Իսկ կա արդյոք այլ տարբերակ, վարքի, տոնակատարության, տոնի հանդեպ վերաբերմունքի դրսեւորման այլ ձեւ, որը դուրս կլինի ընդունված, չգրված, բայց հաստատված ստանդարտից: Իհարկե կա: Աշխարհում, այն էլ Հայաստանում, ձեւի պակասություն երբեք չի զգացվել: Այլ է խնդիրը բովանդակության առումով, թե որքանով այդ ձեւը նաեւ բովանդակալից կլինի, որպեսզի սազի Անկախության տոնին:
Ուրեմն ինչ է պետք անել սեպտեմբերի 21-ին, ստանդարտից դուրս գալու, բայց միեւնույն ժամանակ բովանդակալից լինելու համար: Այդ հարցի պատասխանը թերեւս պետք է որոնվի տարվա մնացյալ օրերին, մինչեւ սեպտեմբերի 21-ը գտնելու եւ այդ օրը բարձրաձայնելու համար: Բայց Հայաստանում հենց դա է բուն խնդիրը, որ տարվա մյուս օրերին ոչ մի հարցի, կամ ոչ մի առարկայական եւ կարեւոր հարցի պատասխան չի որոնվում: Հետեւանքն էլ թերեւս լինում է այն, որ ամեն տարի սեպտեմբերի 21-ին նույն անպատասխան հարցերն են, նույն անպատասխանատու կենացները, ու նույն մթնոլորտը:
Բովանդակալից նոր ձեւեր գտնելու համար նախ պետք է գտնել պատասխանները հին, շատ դեպքերում արդեն հնացած հարցերի: Դրանից հետո պետք է նոր հարցեր լինեն, որոնք նոր ձեւի ու բովանդակության կարող են հանգեցնել: Այդպիսին պետք է լինի պետական կյանքի, անկախ պետության կյանքի պարբերականությունը` հարցեր, պատասխաններ, հետո նոր հարցեր, հետո նոր պատասխաններ: Կյանքի ընթացքում պարբերաբար առաջացող հանրային կարեւորագույն նշանակության հարցերին պատասխան գտնելու արդյունավետ մեխանիզմ ստեղծելու համար են ժողովուրդները հասել պետություն ստեղծելու գաղափարին: Իսկ մեր պետությունը, որպես այդպիսի մեխանիզմ, դեռ չի գործում, քանի որ դեռ չեն տրվել առաջին հարցերի պատասխանները:
Քանի դեռ դա չկա, Անկախության տոնը միշտ լինելու է նույն ձեւի մեջ եւ բովանդակությունից դուրս, քանի սերունդ էլ որ փոխվի այս երկրում, որովհետեւ պետությունը չափվում է ոչ թե սերունդների, տարիների, այլ հարցերին տրված պատասխանների քանակով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment