Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով մեր երկրում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո Հայաստանում անցկացվող Կարոտ միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Ժերար Դեպարդիեն նշեց, որ ինքը Հայաստանը գիտի Ֆրանսիայում ապրող հայ համայնքի շնորհիվ: Ժերար Դեպարդիեի խոսքով` իր այցելությունը Հայաստան կհետաքրքրի նաեւ Եվրոպայում գտնվող արվեստի մարդկանց, որպեսզի նրանք եւս գան Հայաստան եւ այստեղ ծրագրեր իրականացնեն: Ինքը` Դեպարդիեն, այդպիսի մտադրություններ ունի` Հայաստան բերել եվրոպական գործիչների եւ կինոյի փառատոն կազմակերպել: Նա ծրագրում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայերի մասնակցությամբ կազմակերպել մշակութային միջազգային ծրագիր Հայաստանում, որի միջոցով ներկայացվի տարբեր ժամանակների հայկական արվեստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ խորհրդարանից:
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment