«ԱԶԳ», 04-09-2010- Գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը 90-րոպեանոց ֆիլմ է նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով`ամերիկյան եւ եվրոպական աղբյուրների հիման վրա: «Աղետ» անունով ֆիլմում հիմնականում վավերագրեր են, ընդ որում` մի մասը նախկինում երբեք չհրապարակված փաստեր` ցեղասպանության ականատես դիվանագետների նամակագրություից: Օրինակ, ըստ Spiegel-ի` Խարբերդում ամերիկյան հյուպատոս Լեսլի Դեյվիսն իր նամակներից մեկում գրել է, թե տեղի ունեցածի համեմատ «մարդասպանություն» սարսափելի բառը շատ մեղմ է հնչում: Ֆիլմում վկայակոչվում է նաեւ այն հանրահայտ փաստը, որ Թալեաթը ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուից պահանջել է ամերիկյան ապահովագրական ընկերությունների (Equitable Life of New York, New York Life Insurance) հայ հաճախորդների անունները` ասելով, թե հայերը մահացել են, նրանց ժառանգները չկան, եւ նման դեպքում պետությունն իրավունք ունի նրանց ունեցվածքը տնօրինելու, ինչը Մորգենթաուն մերժել է: Այս ֆիլմը նկարահանվել է Գերմանիայի հանրային հեռուստատեսության պատվերով: ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը մի նամակ է ուղարկել նաեւ իր երկրի հանրային հեռուստատեսության տնօրեն Փոլ Քերգերին եւ կոչ արել ցուցադրել այս ֆիլմը: Ըստ կոնգրեսականի` ֆիլմի ցուցադրությունը հեռուստադիտողին լուրջ դաստիարակչական ծառայություն կմատուցի: Ի դեպ` կոնգրեսականի նախաձեռնությամբ Կոնգրեսում արդեն դիտել են «Աղետը»:
Saturday, September 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment