Monday, September 20, 2010

Վարդապետ. Պատարագը չի կարող երբեք շոու լինել

Aysor.am. 20-9-2010- «Թուրքական կողմը որևէ շահագրգռվածություն չուներ պատարագի կազմակերպման հարցում, բացի նրա քաղաքական նկատառումները` ցույց տալու, թե իրենք որքան «մեծահոգի են» իրենց երկրում ապրող փոքրամասնությունների նկատմամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Ըստ վարդապետ Հովնանյանի` Թուրքիայի կողմից երկու շահավետ քայլ կատարվեց. «Եվրոպային ցույց տրվեց, թե ինքը որքան տոլեռանդ է փոքրամասնությունների նկատմամբ, և երկրորդ` այդ շինությամբ տուրիստական մեծ խմբեր հրավիրեցին Վան: Պետք է նշել, որ թուրքերը կարողանում են ցանկացած պատմական կառույց օգտագործել իրենց երկրի գովազդի, տուրիզմի զարգացման համար, այն էլ` ի շահ իրենց ժողովրդի»:
Կոմիտաս վարդապետը ցավով նշեց, որ Հայաստանում պատարագը շահարկվեց ու օգտագործվեց որպես թուրքական շոու:
«Պատարագը չի կարող երբեք շոու լինել: Մենք իրավունք չունեինք պատարագը շոու անվանել»,- ընդգծեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Նա նկատեց նաև, որ երբ հնարավորություն է տրվում սրբությունը որպես սրբություն օգտագործելու` նույնիսկ տարին մեկ անգամ, ապա պետք է անպայման օգտվել դրանից, որպեսզի այն ամենօրյա դառնա:

No comments: