Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը դեմ է Հայաստանն ու ԼՂՀ-ն' որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների նախաձեռնությանը: «Արձագանքելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության երաշխավորությամբ' հանրակրթական դպրոցներին Հայաստանն ու ԼՂՀ-ն' որպես մեկ ամբողջություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ֆիզիկական եւ վարչական քարտեզներ տրամադրելու փաստին, «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը» նշում է. 1. Լեռնային Ղարաբաղի հանրությունը 1991թ. դեկտեմբերի 10-ի համահանրապետական հանրաքվեով հռչակել է իր անկախությունը, իսկ 2006թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական սահմանադրական հանրաքվեով' ամրապնդել ԼՂՀ իրավական կարգավիճակը: 2. Լեռնային Ղարաբաղի հանրությունն այդ ինքնորոշման միջոցով քվեարկել է անկախ պետություն ունենալու օգտին, ոչ թե Հայաստանին միանալու կամ վերամիավորվելու օգտին: Ելնելով վերը նշված իրավական փաստերից ու հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղը' որպես առանձին անկախ միավոր դիտարկելու քաղաքական նպատակահարմարությունը, անթույլատրելի ենք համարում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն' որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների տարածման նախաձեռնությունը»: Որպես երկու տարի ՀՀ-ի ու Արցախի,այսինքն ներկայիս Հայաստանի միացյալ քարտեզների օգտագործման,սխալ,կիսատ-պռատ,ԼՂԻՄ ով քարտեզների գործածությունից դուրս մղելու համար պայքար ծավալած ազգային-երիտասարդական ուժ,չկարողացանք անտարբեր անցնել այս հայտարարության կողքով: Նախ հայտարարության մեջ առկա են ազգային շահերից չբխող արտահայտություններ,որոնք ըստ մեզ մեծ վտանգ են ներկայացնում ՀՀ-Արցախ ժողովուրդների համար,ավելի են խորացնում Հայ ազգի երկու մասերի միջև առաջացած անդունդը: Տվյալ քարտեզները ԿԳՆ-ի կողմից բաժանվել են դպրոցներին.այսինքն ձեր հայտարարությունից երևում է,որ դեմ էք Հայ երիտասարդի'սեփական հաղթանակին,ազատագրած հողերին ծանոթանալու հնարավորությանը:
Փոխանակ պահանջեք դպրոցներին նվիրել նաև Պատմական Հայաստան ներառող քարտեզներ, դեմ էք ժամանակակից Հայաստանի քարտեզներին...
Հայտարարությունը ավարտում ենք հարցով. եթե ճիշտ քարտեզագրությունը ձեզ այդքան հուզում էր,ինչու՞ տարիներ շարունակ չարագանքեցիք սխալ,հակաՀայ,ԼՂԻՄ ի քարտեզներ պարունակող «ՀՀ-ի ու ԼՂՀ-ի քարտեզներին», որոնք ցուցադրվում էին ու մինչ օրս էլ ցուցադրվում են ՀՀ որոշ հեռուստաալիքներով:Չէ որ այս դեպքում ևս չի հարգվել է ԼՂՀ անկախությունը,ձեր նշած ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքները չեն ներառվել քարտեզներում:
Հայազն Երիտասարդների Միաբանություն

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment