Monday, September 6, 2010

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Կանադայում էլ է փորձում ուրանալ Ցեղասպանությունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողողի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը կանադական Օտտավա քաղաքում ընթացող G-20 երկրների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում Կանադայի խորհրդարանի նախագահ Նոել Կինսելային հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

Ինչպես փոխանցում է Hurriyet պարբերականը, Շահինը կանադացի իր գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ <<1915 թվականի դեպքերի ժամանակ կորուստներ են կրել և՜ թուրքերը, և՜հայերը>>: Վերջինս չի մոռացել իր վարչապետ Թայյիփ Էրդողանի կողմից լայնորեն շրջանառվող պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկի մասին՝ այդ ամենը ներկայացնելով նաև Կանադայի խորհրդարանի նախագահին: Շահինը, անդրադառնալով 2004 թվականին Կանադայի Դաշնային խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, նշել է, որ <<պատմական հարցերը պետք է թողնել պատմաբանների քննությանը>>:

Կանադայի սենատի նախագահն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի կապակցությամբ:

Այս ամենից հետո թուրք խորհրդականը հանդիպում է ունեցել Կանադայի թուրք համայնքի ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց ամեն ջանք գործադրել Ցեղասպանության ընդունումը կանխելու համար:

HayNews.am

No comments: