Wednesday, September 15, 2010

Լիբանանում PKK-ի եւ «Հզբոլահ»-ի միջեւ արյունալի բախում է տեղի ունեցել

Բեյրութում քուրդ զինյալները բողոքի ակցիա են կազմակերպել` Իրանում քրդերի մահապատիժների եւ PJAK-ի դեմ իրականացվող գործողությունների դեմ, որի ժամանակ արյունալի բախում է տեղի ունեցել նրանց եւ «Հզբոլլահ»-ի անդամների միջեւ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ «Հզբոլլահ»-ի անդամներն իմանալով քրդերի բողոքի ակցիայի մասին, փորձել են արգելել այն, որի ընթացքում բախում է տեղի ունեցել երկու խմբավորումների միջեւ։ Չնայած, որ լիբանանյան անվտանգության ուժերը փորձել են կանխել բախումը, այն շարունակվել է, որի ընթացքում PKK-ի 2 անդամ է սպանվել եւ 8-ը՝ վիրավորվել։
Լիբանանցի պաշտոնյանները անհանգստություն են հայտնել, վերջին շրջանում քուրդ զինյալների եւ «Հզբոլահ»-ի անդամների միջեւ արյունալի բախումների հետ կապված եւ դրանք շարունակվելու դեպքում, նախատեսում են կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։

No comments: