Ադրբեջանի ռազմական ծախսը 2011-ին աճել է 89,7 տոկոսով եւ կազմել մոտ 3 մլրդ դոլար: Դրանից 1 միլիարդ 400 միլիոն դոլար հատկացվելու է բանակի մոդեռնացմանը:
2011 թ. բյուջեում ռազմական ծախսը կկազմի 19,7 տոկոս, ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը: Փաստացի, Ադրբեջանը ռազմական ոլորտին հատկացնում է իր բյուջեի մոտ 20 տոկոսը: Այդպես է վարվում միայն այն երկիրը, որը պատրաստվում է ռազմական գործողության: կամ էլ ցանկանում է ցույց տալ, որ պատրաստվում է: Ակնհայտ է, որ ռազմական ծախսը մեծացել է, որովհետեւ այնտեղ ներառված է Ռուսաստանից գնելիք С-300 համակարգի գինը` մոտ 800 միլիոն դոլար:
Սակայն դա չի խանգարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ռազմական ծախսի մոնիտորինգ անցկացնել Ադրբեջանում: Չէ որ նրանց պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն Ղարաբաղում խաղաղ բնակչության կարիքների գնահատականը, այլեւ այն գործողություններին հետեւելը, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների: Սակայն, երեւում է, համանախագահները նույնպես գիտեն, որ Ադրբեջանի ռազմական բյուջեի աճը ընդամենը փողն է ռուսական С-300-ի համար:

No comments:
Post a Comment