Tuesday, October 12, 2010

Այսօր կմեկնարկի հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը

Արցախի Ստեփանակերտ քաղաքում այսօր կմեկնարկի հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցելու են Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ և լրագրողներ: Համաժողովը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 16-ը:
Համաժողովն անցկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը` Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության և Հայաստանի ժուռնալիստների միության աջակցությամբ` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում: Համաժողովին մասնակցելու է շուրջ 200 մարդ, որից մոտ 100-ը սփյուռքից` ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իսպանիայից և այլն: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու է շուրջ 27 երկրի ներկայացուցիչ: Այն կրելու է «21-րդ դարի մարտահրավերները. Տեղեկատվական անվտանգությունը և հայ լրագրությունը» խորագիրը:

Համաժողովի ժամանակ քննարկվելու են հետևյալ թեմաները` «Հայաստանյան և Սփյուռքի մամուլի ներկա վիճակն և առկա խնդիրները», «Հայոց Ցեղասպանության հիմնախնդրի արծարծումները միջագային մամուլում», «Միջազգային լրատվությունը և Հայ Դատի հիմնախնդիրները», «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արծարծումները մամուլում», «Լրագրողական ներուժի համախմբման հրամայականը», «Բարձր տեխնոլոգիաների դերը հայկական աշխարհի կառուցման գործում»:

No comments: