Wednesday, October 27, 2010

Թուրքիայում գաղտնալսվելու են 70 000-ից ավել հեռախոսահամարներ

Panorama.am. 27-10-2010- Հղում անելով թուրքական «Hurriyet Daily News» թերթին` www.thememriblog.org-ը տեղեկացնում է, որ Թուրքիայում այսուհետ պաշտոնական թույլտվությամբ գաղտնալսվելու է 70 000-ից ավելի բջջային հեռախոս:
Ձայնագրված հեռախոսազրույցներն և sms-հաղորդագրություններն օգտագործվելու են ահաբեկչության և հանցագործությունների կանխարգելման նպատակով: Գաղտնալսումներն իրականացվելու են TIB համակարգի միջոցով, որը թույլ է տալիս նաև որոշել, թե տվյալ բաժանորդները հեռախոսով շփվելիս ինչ հեռավորության վրա են եղել միմյանցից:

No comments: