Tuesday, October 12, 2010

Ամերիկացի և կանադացի փորձագետները խորհրդատվություն են տրամադրում ՀՀ ՊՆ-ին

Tert.am. 11-10-2010- Հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի համատեղ փորձագիտական խումբը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային սերժանտական համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվության տրամադրման նպատակով:
Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կքննարկեն խնդիրներ, նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արտերկրի պայմանագրային սերժանտական կազմի հավաքագրման, պատրաստման և ծառայողական առաջխաղացման հարցերում միջազգային առաջավոր փորձի ներդրման հնարավորությունների ուսումնասիրմանը:

No comments: