Tuesday, October 12, 2010

Թուրքիայի լիազորությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդում սպառվում են. Խորհրդում նոր ընտրություններ են

Panorama.am. 12-10-2010- ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում այսօր կայանալու է Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, 2011-2012 թթ-ին խորհրդի ոչ մշտական տեղերի համար պայքարելու են Կոլումբիան, Գերմանիան, ՀԱՀ-ը, Հնդկաստանը, Պորտուգալիան ու Կանադան:
Ընտրված երկրները Անվտանգության խորհրդում փոխարինելու են պաշտանավարման լիազորությունները 2011 թ-ի հունվարից հանձնող Ավստրիային, Ճապոնիային, Թուրքային, Մեքսիկային, ու Ուգանդային:

Նշենք, ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը բաղկացած է 5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից: Անվտանգության Խորհրդի մշտական անդամներն են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Խորհրդի ոչ մշտական անդամներն ընտրվում են Գլխավոր Ասամբլեայի կողմից երկու տարի ժամկետով: ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը կրում է միջազգային անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը և կազմակերպության միակ կառույցն է, որի որոշումները կրում են պարտադիր բնույթ անդամ բոլոր երկրների համար:

No comments: