«Լրագիր» 5-10-2010- Հայաստանի զինված ուժերից ստացվող ողբերգական տեղեկությունների համատեքստում հանրության զգալի մասի, փորձագետների եւ քաղաքական շատ գործիչների մոտ միանգամայն օբյեկտիվորեն առաջացավ բանակի ղեկավարության, զինված ուժերի հրամկազմի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը, որը շատ դեպքերում նույնքան օբյեկտիվորեն առաջացրեց որոշակի պաշտոնյաների հրաժարականի պահանջներ:
Բայց այդ ամենին զուգահեռ առաջանում է թերեւս հաջորդ օբյեկտիվ հարցը` իսկ կան արդյոք Հայաստանում զինվորականներ, ռազմական գործի, զինված ուժերի գործունեության կազմակերպման հարցում բավականաչափ ունակություններ ունեցող մասնագետներ, որոնք կարող են փոխարինել բանակի ներկայիս հրամկազմին եւ կարճ ժամանակահատվածում փոխել իրավիճակը եւ արձանագրել դրական արդյունք:
Այդ հարցի պատասխանը գուցե ունեն առանձին անհատներ, որոնք կարող են ասել, թե ահա կա այսինչ մասնագետը, այնինչ անձնավորությունը, որոնք բանակային գործի հիանալի մասնագետներ են եւ կարող են ապահովել նշանակալից արդյունք: Բայց հասարակությունն այդ հարցի պատասխանը չունի, որովհետեւ Հայաստանում բացակայում է բանակային գործի մասնագիտական քննարկումը, չկան, հրապարակավ հանդես չեն գալիս փորձագետներ, մասնագետներ, գործիչներ, որոնք հիանալի տիրապետում են թեմային եւ կարող են մասնագիտորեն, փաստարկներով ներկայացնել, թե ինչու է իրավիճակն այսօր այսպիսին, եւ ինչ է պետք անել, որպեսզի այն փոխվի: Չի եղել եւ չկա բանակի եւ նրա հեռանկարների մասին փորձագիտական բանավեճ: Միայն տեղի ունեցող հանցագործությունների մասին տեղեկատվությունը եւ դրա հանդեպ բողոքի ակցիաները բավարար չեն հարցի ամբողջական եւ արդյունավետ բարձրացման համար:
Մինչդեռ մասնագետները չկան, փորձագիտական գնահատակնները բացակայում են, բանավեճը բացակայում է: Ուրեմն ինչպես իմանալ, կա՞ն արդյոք իրապես մասնագետ մարդիկ, որոնց կարելի է վստահել բանակը: Այլ հարց է, որ դրա համար պետք է նաեւ իշխանության, գերագույն գլխավոր հրամանատար նախագահի ցանկությունն ու պատրաստակամությունը: Բայց մինչեւ դրան հասնելը, նախ կարեւոր է հանրային գնահատականը: Իսկ դրա համար պետք է, որ մարդիկ դուրս գան եւ խոսեն, որ հասարակությունն էլ ավելի համոզվի, որ խոսքն ամենեւին էլ բանակի թեման ինչ-ինչ նպատակներով շահարկելու մասին չէ, այլ կա իսկապես լուրջ խնդիր թե կատարված հանցագործությունների բացահայտման, թե կանխարգելման, թե ընդհանրապես բանակային աղետաբեր մթնոլորտի եւ բարքերի փոփոխության առումով:
Բայց այդ հարցից բացի, թերեւս կա նաեւ մյուս հարցը` իսկ արդյոք ներկայիս ստեղծված վիճակում բանակի հրամանատարության պաշտոնանկության պահանջը չի հիշեցնում Դաշնակցության պահանջը արտգործնախարարի հրաժարականի մասին, երբ բոլորիս է պարզ, որ արտգործնախարարը մեծ հաշվով կատարում է այն, ինչ իրենից պահանջում է նախագահն ու նրա մերձավոր շրջապատը:
Արդյոք նույնը չէ նաեւ բանակի, զինված ուժերի պարագայում: Եթե նախագահին, որը գերագույն գլխավոր հրամանատարն է, չի բավարարում զինված ուժերի ղեկավարման արդյունավետությունը, ապա նա կատարում է կադրային նշանակալի փոփոխություններ, ոչ թե բավարարվում միայն ռազմական ոստիկանության պետի փոփոխությամբ եւ մեկ էլ նախարարի առաջին տեղակալի նոր նշանակումով: Ուրեմն, գերագույն գլխավոր հրամանատարին մեծ հաշվով բավարարում է այն, ինչ կատարում է բանակի ղեկավար կազմը, եւ Սերժ Սարգսյանը չի տեսնում փոփոխության անհրաժեշտություն:
Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ տեսնում է, բայց չի կարող գնալ այդ ծավալի փոփոխությունների, քանի որ դրանք կարող են լուրջ ցնցում առաջացնել նաեւ քաղաքական դաշտում, սասանելով Սերժ Սարգսյանի նախագահական դիրքը: Իհարկե հնարավոր է: Բայց այդ դեպքում ինչ նախագահական դիրքի մասին կարող է խոսք լինել, կամ նախագահական ինչ դիրքի մասին կարող է խոսք լինել, եթե նախագահը չի կարող բանակի հրամկազմում կատարել զինծառայողների անվտանգության եւ ԶՈՒ արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ կադրային փոփոխություններ: Բա էլ ինչ է կարող նախագահը այդ դեպքում:
Առավել եւս, որ արդեն բավական հնացած եւ փաստացի պարզունակ եւ ապարդյուն քարոզչական հնարք է այն, թե նախագահն ի սրտե եւ ամբողջ մտքով ու կամքով ցանկանում է փոխել իրավիճակը, ընդ որում ոչ միայն բանակում, այլ նաեւ կյանքի այլ ոլորտներում, սակայն աղբն ու աղտոտվածությունը տարիների ընթացքում այնքան է շատացել եւ ճահիճն այնքան է խորը, որ նա անկարող է արագ ժամանակում հասնել զգալի փոփոխությունների: Եթե այդպես նույնիսկ հնարավոր է մոլորեցնել հանրության զգալի մասին, միեւնույն է, արդարանալ այդպես` անհնար է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment