Tuesday, October 5, 2010

Իրանի ԱԳՆ. Թեհրանը պատրաստ է խոսել Արեւմուտքի հետ միջուկային զենքի շուրջ, բայց...

News.am. 5-10-2010- Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Արեւմուտքի հետ բանակցություններ սկսել իր միջուկային ծրագրի շուրջ:
«Իրանը կողմ է բանակցություններին, սակայն հետ չի կանգնի իր իրավունքներից: Մենք հաստատում ենք, որ կողմ ենք բանակցություններին, որոնք կբերեն Իրանի իրավունքների ճանաչմանը»,-հայտարարել է Մեհմանփարաստը:
Նրա խոսքով, Իրանն առաջարկել է «5+1» ձեւաչափով բանակցություններ անցկացնել` նախարարների մակարդակով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կուլիսների հետեւում, սակայն մյուս կողմում եղած տարաձայնությունների պատճառով դա չի կայացել:
Իրանը հաստատում է, որ պատրաստ է բանակցություններ սկսել մայիսի 17-ին Իրանի, Բրազիլիայի, Թուրքիայի միջեւ ստորագրած թեհրանյան համաձայնագրի շուրջ: Թեհրանը հայտարարում է, որ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ արդյունք չեն տա այնքան ժամանակ, քանի դեռ գործնական քայլեր չեն ձեռնարկվել ճանաչելու միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելու Իրանի իրավունքը:

No comments: