Tuesday, October 5, 2010

Ստեփանակերտում նոր օդանավակայան են կառուցում

News.am. 5-10-2010- ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` հոկտեմբերի 5-ին այցելել է Ստեփանակերտի մի շարք շինարարական օբյեկտներ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ստեփանակերտում կառուցվող նոր օդանավակայանում Բակո Սահակյանը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին եւ տեղում հրավիրված խորհրդակցությունում կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին:
Նա նշել է, որ համալիրը պետք է շահագործման հանձնվի ամբողջովին, առանց որեւէ թերացման, եթե նույնիսկ չպահպանվեն նախանշված ժամկետները:
Նույն օրը նա այցելել է Արցախի պետական համալսարան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին:
Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

No comments: