Tuesday, October 5, 2010

Խորհրդարանում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը

Panorama.am. 5-10-2010- Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության կողմից խորհրդարանականների դատին ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրենքը: Այն ամբիոնից ներկայացնում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, օրենքի համահեղինակ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 104.2 և 35 հոդվածների համաձայն, «Ժառանգություն» խմբակցության անդամների հեղինակած ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը առանց քվեարկության ներառվել է ԱԺ նստաշրջանի օրակարգ և ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին, ժամը 14:30-16:00:

No comments: