News.am. 27-10-2010- «Ես անձամբ երեք պետությունների ղեկավարների հանդիպումից վճռական արդյունքներ չեմ ակնկալում: Մյուս կողմից, հասկանալի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեն եւ քննարկեն հարցեր, քանի որ նման հանդիպումներն այլընտրանք են միակողմանի հայտարարություններին, լարվածության մեծացմանն ու բախումների վտանգի աճին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի՝ ԱՊ երկրների եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը՝ կանխատեսելով այսօր Աստրախանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:Զատուլինի կարծիքով, բարդ է պատկերացնել, որ հանդիպմանը հարցեր են քննարկվում, իսկ զուգահեռ ռազմական գործողությունների պատրաստություն է ընթանում. «Թեեւ ես, ցավոք, պետք է ասեմ, որ ղարաբաղյան հակամարտության տարիներին նման վարք տեսել ենք, այս տարի միջադեպեր են եղել, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի»:
«Նման հանդիպումներ կազմակերպելով, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում, նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ակնհայտ նպատակ է հետապնդում: Ռուսաստանը որոշակի անհարմարություն է զգում, որ ԱՊՀ անդամ երկու երկրներ գտնվում են պերմանենտ հակամարտության մեջ: Բնականաբար, այդ հակամարտության լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից եւ Ղարաբաղից: Ռուսաստանը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես միջնորդ, նա ուզում է պահպանել հարաբերությունները թե՜ Հայաստանի, թե՜ Ադրբեջանի հետ»,- ասել է Զատուլինը:
Խոսելով պատերազմի վերսկսման հնարավորության մասին՝ Զատուլինն ասել է, թե դա առ այսօր անընդունելի էր համարվում թե՜ միջնորդների, թե՜ Հայաստանի, բայց գլխավորն Ադրբեջանի համար, որը պատերազմի դեպքում դաժան ցնցումներ է կրելու:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment