Wednesday, October 27, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԱՍՏՐԱԽԱՆ ԵՎ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Սերժ Սարգսյանը ժամանել է ՌԴ Աստրախանի մարզ, որտեղ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ նախատեսված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Նախագահ Սարգսյանն այցելել է քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ դրել հուշարձան-խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

No comments: