Panorama.am. 27-10-2010- Այսօր Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահերի միջև եռակողմ հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:
Ինչպես արդեն նախօրեին տեղեկացրել է Panorama.am-ը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն արդեն ժամանել է Աստրախան:
Նշենք, որ Աստրախանում այսօր կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ, հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում, ինչպես տեղեկացրել էին ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում զոհվել է Ստեփանակերտ քաղաքից զորակոչված ՊԲ շարքային զինծառայող, 1990թ. ծնված Հարութ Աշոտի Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումից բառացիորեն մի քանի ժամ անց ադրբեջանական դիվերսիոն խումբը հատեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը, ինչի արդյունքում երկուստեք զոհեր գրանցվեցին:
Նշենք, որ միջնորդները բազմիցս հանդես են եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու առաջարկով, որին հայկական կողմը հավանություն է տվել, իսկ ադրբեջանական կողմը` մերժել: Վերջին անգամ նման առաջարկով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, ինչին հայկական կողմը դրական է արձագանքել, իսկ ադրբեջանական կողմը` ի դեմս այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Սաբիրողլուի, պատասխանել է, որ դիպուկահարներին առաջին գծից դուրս բերումը ոչնչով չի նպաստի հակամարտության լուծմանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment