Wednesday, October 27, 2010

Սարգսյան–Մեդվեդև–Ալիև հանդիպումը և Հեյդար Ալիևի արձանի բացումը՝ նույն օրը, նույն քաղաքում

Այսօր Աստրախանում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում, որին մասնակցելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ում միջնորդությամբ էլ տեղի է ունենալու հանդիպումը: Հանդիպումից ժամեր առաջ ադրբեջանական մամուլում դուրս սպրդեց տեղեկատվություն, որ նույն օրն Աստրախանում բացվելու է Իլհամ Ալիևի «օղորմածիկ» հոր` Հեյդար Ալիևի բրոնզաձույլ արձանը: Նկատենք, որ դիվանագիտական էթիկետով ուղղակի անհասկանալի է, թե ինչու են ռուսները գնացել այդ քայլին, կամ ինչ են դրանով ուզել ասել: Միթե հնարավոր չէր «Հեյդար բաբայի» արձանի բացումը տեղափոխել մի քանի օր ուշ, որպեսզի այն չտա տարաբնույթ մեկնաբանությունների առիթ և չդառնա ադրբեջանական կողմի չարախնդումների ևս մեկ հնարավորություն:

No comments: