Thursday, October 7, 2010

Թուրք բարձրաստիճան զինվորականներն ու Էրդողանը կայցելեն Ադրբեջան

Tert.am. 7-10-2010- Թուրքիայի Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումների բարձրաստիճան ներկայացուցիչներ դեկտեմբերին կայցելեն Ադրբեջան:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` թուրք բարձրաստիճան զինվորականները, որոնց թվում լինելու են նաև Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչներ, իրենց ադրբեջանցի գործընկերների հետ քննարկելու են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել էր, որ հնարավոր է` դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելի Բաքու:
Թուրք դիվանագետի խոսքով` Էրդողանն Ադրբեջան է այցելելու Բաքվում
Թուրքիայի և Ադրբեջանի միջև Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի ստեղծման առնչությամբ թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

No comments: