
Tert.am. 3-4-2012- Թեհրանը Իրանի հանդեպ ռազմական հարձակման դեպքում պատրաստ է կործանիչ պատասխան հարված հասցնել Միացյալ Նահանգների տարածքում, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Մասուդ Ջազաերիի հայտարարությունը:
«Ցանկացած հարձակման դեպքում մեր կողմից կհաջորդի կործանիչ պատասխան: Այդ դեպքում մենք ոչ միայն կգործենք Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի սահմանին, այլև հենց ԱՄՆ-ի տարածքում. ոչ մի տեղ մեր հարձակումներից ապահով չի լինի», - մեջբերում է Reuters-ը:
Ջազաերին ընդգծել է, որ Իրանը երբեք նախահարձակ չի լինի:
No comments:
Post a Comment