Saturday, October 30, 2010

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԽՈՋԱԼՈՒԻՑ

«Լրագիր» 30-10-2010- Ազերթաջ պետական լրատվական գործակալությունը տարածել է ուկրաինական լրատվամիջոցներին տված Իլհամ Ալիեւի հարցազրույցը:
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել է Ղարաբաղ տեղանվան մասին, կրկին հիշեցրել, որ Ստեփանակերտը նախկինում կոչվել է Խանքենդի:
Նա չի զլացել անդրադառնալ նաեւ “Խոջալուի ցեղասպանությանը”:
Այդ մասին, թվում է, ամեն ինչ վաղուց է ասված: Միայն այն փաստը, որ 18 տարի է, ինչ Ադրբեջանի խորհրդարանի հատուկ հանձնաժողովն այդպես էլ պաշտոնական եզրակացություն չի հրապարակել, թե ով է իրականում պատասխանատու Խոջալուի դեպքերի համար, վկայում է, որ Բաքվում զգուշանում են մանրամասնությունների մեջ մտնել:
Սոցիալական մի քանի ցանցերում բազմաթիվ ադրբեջանցիներ միահամուռ կարծիք են հայտնում, որ 1990-ական թվականների բոլոր ողբերգություններն ունեն մի բացատրություն. ամեն ինչ ուղղորդել է Հեյդար Ալիեւի սեւ ձեռքը, որը ձգտում էր ցանկացած գնով վերադառնալ իշխանության:
Թերեւս դա է պատճառը, որ իշխանություններն այդպես էլ չեն արտոնում Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովի վերադարձը հայրենիք, եւ նա շարունակում է վտարանդի մնալ:

Այս անգամ, սակայն, Իլհամ Ալիեւն անցել է նույնիսկ տարրական պարտաճանաչության եւ բարոյականության սահմանները: Նա ուկրաինական լրատվամիջոցներին ասել է, որ Խոջալուում “սպանվել է 100-ից ավելի երեխա”:

“Պաշտոնական” համարվող տվյալներով, որոնց հավաստիությունը խիստ կասկածելի է, մինչդեռ “սպանվածներից 63-ն է” համարվում երեխա:

Իլհամ Ալիեւի ասածը պարզ անտեղյակությո՞ւն է, թե քաղաքական շահարկում: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ խոջալուցիների ճակատագիրը նրան չի հուզում, եւ նրան խորթ է գթասրտության զգացումը: Հակառակ դեպքում նախագահի բարձր պաշտոն զբաղեցնող մարդը, որ “ազգի հայր” կոչվելու հավակնություններ ունի, մամուլում դիակապտությամբ չէր զբաղվի:

Լուսանկարում` Լենքորան քաղաքում կանգնեցված “հուշատախտակը

No comments: