Saturday, October 9, 2010

Գյուլի կինը հայ վարպետի պատրաստած մատանիով է ելույթ ունեցել ԵԽԽՎ-ի ամբիոնից

News.am. 9-10-2010- Աբդուլլահ Գյուլի տիկնոջ՝ գլխաշորով ելույթը ԵԽԽՎ-ում քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում։ Հայրունիսա Գյուլն առաջին տիկնանց մեջ առաջինն է, ով երբեւէ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի ամբիոնից։
Թուրքիայի նախագահի կինը ԵԽԽՎ-ի աշնանային աշխատանքային նստաշրջանում «Հիվանդ եւ հաշմանդամ երեխաներին հոգածության տակ վերցնելը» զեկույցի շրջանակներում ելույթ է ունեցել։ «Թուրքիայում վերջին տարիներին տնտեսական, սոցիալական եւ մշակությային ոլորտներում առկա զարգացումներին զուգահեռ առաջընթաց կա նաեւ մարդու իրավունքների, մասնավորապես, կանանց, երեխաների եւ հաշմանդամների իրավունքների պաշտպանության խնդրում»- նշել է տիկին Գյուլը՝ հիշեցնելով, որ ինքը եւս ներգրավված է նմանատիպ ծրագրերի իրականցման մեջ։
Թուրք լրագրողների ուշադրություն է գրավել Գյուլի տիկնոջ գեղեցիկ մատանին, որը պատրաստել է հայազգի ոսկերիչ Սեւան Բըչաքչըն։ «Մեզ մոտ վարպետ-արհեստավորները միշտ հույներ եւ հայեր են։ Սա մեր բազմազանությունն է, մեր գեղեցկությունն է։ Սեւանին աշխարհում չեն ճանաչում։ Արտասահման գնալիս միշտ աշխատում եմ կրել այս մատանին»-նշել է Թուրքիայի նախագահի կինը։

No comments: