7Or.am. 11-10-2010- Հայ-իրանական տնտեսական-քաղաքական զարգացումների մասին խոսելիս քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է, թե հայ-իրանական հարաբերությունները զարգացում են ապրել հատկապես երբ Հայաստանը պետականություն է ձեռք բերել, և բարձր մակարդակի վրա են:
-Իրանը մեզ համար, իսկապես, բարեկամ երկիր է, եթե չասենք, որ ավելի լուրջ հարաբերություններ էլ կան երկու երկների միջև։ Իհարկե, Իրանը պատկանում է իսլամական աշխարհին, և ինչ-ինչ խաղի կանոնների պատճառով հնարավոր չէ պահանջել ավելին, քան ցանկանում ենք։ Իրանի նշանակությունը մեզ համար դառնում է ռազմավարական: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները շատ ավելի կարևոր կլինեն, երբ կառուցվի Հայաստան-Իրան երկաթգծը, որը ծրագրվում է անել 5 տարվա ընթացքում, և պետք է հատուկ նշել, որ թեև այստեղ առաջին հերթին շահագրգռված է հայկական կողմը, սակայն Իրանն իր կողմից նույնպես ցուցադրում է իր բարի կամքն ու լուրջ լումա է ներդնում կառուցման համար,-նշել է նա։
Ըստ քաղաքագետի՝ տնտեսական հարաբերությունները դեռ լավ չեն, որովհետև Իրանի հետ առևտրային շրջանառությունը կազմում է մոտ 500 մլն դոլար, այն ժամանակ, երբ Հայաստանի ընդհանուր արտաքին շրջանառությունը 5 մլրդ դոլար է։
Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն էլ է նշել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական ջերմ հարաբերություններին:
-Քանի դեռ այս իրավիճակը շարունակվում է' շրջափակումը մեր երկու երկրների, դեռևս մեր տնտեսական և քաղաքական համագործակցությունն ավելի ու ավելի խորանալու միտում ունի՝ անկախ նրանից, որ Իրանում հաստատված են իսլամական կարգեր,-նշել է նա:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամլայնն էլ շեշտել է, թե երկու երկրների կարևորագույն նախագիծը հայ-իրանական երկաթգծի կառուցումն է:
-Այն մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ է: Սկզբից ևեթ, երբ մենք մեր պետականությունը սկսեցինք կերտել, մեր նորանկախ լինելու առաջին իսկ պահերից մենք հանդիպեցինք թուրք-ադրբեջանական շանտաժին։ Փորձ արվեց և այսօր էլ շարունակվում է կոմունիկացիոն կախվածությունը օգտագործել և ներկայացնել իբրև Հայաստանի դեմ ճնշման՝ անհարկի, միակողմանի զիջումներ պարտադրելու համար։ Ցավոք, նաև ներքաղաքական դաշտում էլ է արձագանք գտնում այդ մոտեցումը, և բնականաբար, եթե մենք ունենանք երկաթգիծ, որով կապվենք հեռավոր արևելյան շուկաների հետ, Պարսից ծոց դուրս գանք՝ մենք ավելի ու ավելի վստահ կներկայանանք և՛ արցախյան, և՛ հայ-թուրքական բանակցություններին,-նշել է նա։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Մհեր Բաղդասարյանն էլ հայտարարել է, թե Արցախի խնդրի լուծման հարցում Իրանի դիրքորոշումը շատ հստակ է։
-Իրան-Ադրբեջան քաղաքականությունը շատ լարված է, ու Հայաստանի և Արցախի դերը Իրանի համար մեծանում է, որովհետև Հայաստանը համարվում է խանգարիչ օղակ պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար։ Բնականաբար, Իրանին ձեռնտու չէ, որ Արցախի ազտագրված տարածքներում տեղակայվեն խաղաղապահներ, այսինքն տարածաշրջանից դուրս երրորդ երկրի ներկայացուցիչ ուժ լինի Իրանի սահմանակից տարածքներում,-նշել է նա։
Իրանագետի խոսքերով՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի տարածաշրջանային երկրների միջոցով:
-Իրանին ձեռնտու է այս վիճակի' «ստատուս քվոյի» պահպանումը, որովհետև իքնը լինլով բլոկադայի մեջ, որպես Հայաստանի բախտակից երկիր՝ նրան ձեռնտու է մի երրորդ շուկա՝ ներդրումներ անելու համար՝ նույն Արցախում։ Եթե Աստծո կամոք վաղը-մյուս օրը Արցախի Հանրապետությունը լինի ճանաչված երկիր, ապա Իրանի համար այն կլինի երկրորդ փրկության օղակ,-ընդգծել է Մհեր Բաղդասարյանը։
Հեղինե Հարությունյան

No comments:
Post a Comment