Saturday, October 23, 2010

«Հայկական ժամանակ». FBI-ը կասկածում է հայկական բանկերին

News.am. 23-10-2010- Թերթի հավաստի տեղեկություններով` երեկ ՀՀ կենտրոնական բանկից հայաստանյան բոլոր բանկերին զգուշացրել են, որ իրենց մոտ ստուգումներ են սկսվելու, եւ բանկերը պետք է հավուր պատշաճի պատրաստված լինեն դրան:
ԿԲ-ին տեղեկացրել են, որ ստուգումներին մասնակցելու են նաեւ ԱՄՆ հետախուզոթյան դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները, որոնք Հայաստան են ժամանել հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբի անդամների կապերը պարզելու նպատակով: Խնդիրն այն է, որ հանցավոր խմբի անդամները խոշոր չափերի գումարներ են տեղափոխել Հայաստան, այդ թվում նաեւ բանկային փոխանցումների ձեւով, եւ ամերիկացիների ունեցած տեղեկություններով, այդ գումարներն այստեղ լվացվել են, մասնավորապես, անշարժ գույքի հետ կապված գործարքների միջոցով: Ուշագրավն այն է, որ փոխանցումների մասին հիմնական տեղեկատվությունը պահվում է ՀՀ կենտրոնական բանկում, սակայն, ինչպես երեւում է, ամերիկացիները կասկածում են դրա հավաստիությանը եւ անձամբ են ուզում ստուգել ամեն ինչ յուրաքանչյուր բանկում:

No comments: