Panorama.am. 23-10-2010- Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահների եռակողմ հանդիպումից մենք սպասում են առաջընթաց բանակցությունները շարունակելու առումով: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Դա շատ եմ կարևորում, որովհետև Ադրբեջանի վերջին ռազմատենչ հայտարարությունները կարծես թե փակուղի են ցանկանում մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցային պրոցեսը», -հավելեց խորհրդարանականը:Պատգամավորի խոսքով, Սստրախանում կայանալիք հանդիպումը հենց առաջընթաց է այն բանի, որ բանակցությունները կշարունակվեն: Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է այդ հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ կամ «ճանապարհային քարտեզ» ստորագրվի, Մելիքյանը պատասխանեց. «Փաստաթուղթ չի ստորագրվի»:
Հիշեցնենք, որ նախորեին նախագահի լրատվական ծառայության տարածած տեղեկության համաձայն, թե Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահերի միջև եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment