Saturday, November 27, 2010

20-րդ դարի ամենաձանձրալի օրը ծնվել է թուրքը

News.am. 26-11-2010- Բրիտանացի գիտնականները «հայտնաբերել են» 20-րդ դարի ամենաձանձրալի օրը: Դա 1954 թվականի ամպրիլի 11-ն է: Այդ օրը, հետազոտողների կարծիքով, ոչ մի կարեւոր պատմական իրադարձություն տեղի չի ունեցել, բացի Բելգիայում խորհրդարանական ընտրություններից, գրում է Newsru.com-ը` հղում անելով The Daily Mail թերթին:
Այս բացահայտումը մեկնաբանել է Ուիլյամ Տունստան-Պեդոն` նոր որոնողական True Knowledge (ճշմարիտ գիտելիք) մեքենայի ստեղծողը: «Թեեւ, որպես կանոն, 20-րդ դարի ամեն օր էլ նշանավորվել է ինչ-որ հայտնի մարդու ծննդյամբ, այդ օրը ոչ մի հայտնի մարդ չի ծնվել, եթե չհաշվենք թուրք գիտնական Աբդուլա Աթալարին: Այնպես որ, այդ օրը հետաքրքիր է նրանով, որ այն չափազանց ձանձրալի է եղել, եթե, իհարկե, չլիներ Աբդուլա Աթալարը»,- ասել է նա, հիշեցնելով, որ Աբդուլա Աթալարը միկրոալիքային էլեկտրոնիկայի մասնագետ է:
Մեծ Բրիտանիայում առաջին անգամ չէ, որ մրցույթներ են անցկացվում նորագույն պատմության ամենաձանձրալի օրն ընտրելու համար: BBC ռադիոկայանի տվյալներով, ամենաձանձրալի օրը եղել է 1930 թվականի ապրիլի 18-ը, երբ հեռուստատեսությամբ նորությունների հաղորդավարը եթերում հայտարարել է. «նորություններ չկան»:

No comments: