Panorama.am. 19-11-2010- Թուրքիայում շարունակում են ՔՕ 301 հոդվածով լրագրողների հետապնդումները և դատավարությունները: Հերթական զոհը «Թարաֆ» (Taraf) թերթի հոդվածագիրներից մեկն է: Թերթը գրում է, որ այս հոդվածով դատված Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի, «Ագօս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի և մի շարք այլ լրագրողներ դեմ նմանատիպ դատական գործերին ավելացավ ևս մեկը և ընդգծում, որ չնայած, որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը Դինքին 301 հոդվածով դատելու համար Թուրքիային քննադատեց, այնուամենայիվ չկարողացավ նմանատիպ դատերի դեմն առնել:
Այս անգամ Թուրքիայի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 301 հոդվածով դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Թարաֆ» թերթի հոդվածագիր Օզան Քյութահյալընի, ով իր հոդվածներից մեկում գրել էր. «Դու ոչ թե պետական գործիչ ես, այլ`պետական ծառայող, Իլքեր Բաշբուղ»:
Ինքը`Քյութահյալըն, նշում է, որ իր գրածի մեջ չկա ոչինչ, ինչը վիրավորում է թուրք ազգին, Թուրքիայի Հարապետության կառավարությանը, Թուրքիայի մեջլիսին, ինչպես պնդում է Բաշբուղը, և ավելացնում. «Եթե ես դատվեմ այս հոդվածով, և Գլխավոր Շտաբի պետը, և Թուրքիայի հանրապետությունը , և թուրքական դատական համակարգը խայտառակ կլինեն»:
Թերթը նաև գրում է, որ նույն հոդվածով 2009 թվականին «Թարաֆ»-ի մեկ այլ հոդվածագիր` Օրհան Միրօղլուի դեմ ևս դատական գործ է հարուցվել, ով իր հոդվածներից մեկում գրել էր. «Թուրքերը և քրդերը միմյանցից վախենում են»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment