Thursday, November 4, 2010

Իրանն ու Վրաստանը վերացնում են վիզային ռեժիմը

Tert.am. 3-11-2010- Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի, որտեղ Վրաստանի և Իրանի միջև կստորագրվի վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն։ Ըստ նրա՝ Իրանի հետ վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Վրաստանում իրանցի զբոսաշրջիկների քանակով, ինչպես նաև Իրանի հետ առևտրաշրջանառության աճի նկատմամբ Վրաստանի հետաքրքրության մեծացմամբ, հայտնում է kavkaz-news-ը։
Նշենք, որ նոյեմբերի 2–ին, 10–ամյա ընդմիջումից հետո, Մոթաքիի այցի նախաշեմին վերականգնվել է Թբիլիսի–Թեհրան ուղիղ չվերթը։ Այդ մասին հայտնել է Airzena Georgian Airways ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Թբիլիսի–Թեհրան–Թբիլիսի չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին. տոմսի արժեքը կլինի 299 եվրո, կամ՝ 160 եվրո մեկ ուղղության համար։

No comments: