Panorama.am. 24-11-2010- Հայաստանում անչափահասների կողմից ինքնասպանության դեպքերի և փորձերի քանակը ավելացել է. 2010-ի առաջին տասն ամիսների ընթացքում գրանցվել է ինքնասպանության 38 դեպք: Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նշված 38 դեպքից մահվան ելք է գրանցվել 13-ի մոտ: Նախորդ տարվա ընթացքում, նույն ժամանակահատվածի հետ համեմատ, գրանցվել է 23 դեպք: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ ինքնասպանության դիմած երեխաները տարբեր խավերի ներկայացուցիչներ են` և սոցիալապես ապահով, և անապահով:
«Պատճառները ևս շատ տարբեր են` լինում են ընտանեկան վեճեր, ծնողների հետ անհամաձայնություններ. 16-17 տարեկանի սահմանն այն է, երբ անչափահասները սիրահարվում են, մերժում են ստանում», -նշեց Դուրյանը` հավելելով, որ Հայաստանում ամենաշատը ինքնասպանության են դիմում աղջիկները:
Դուրյանի ներկայացրած տվյալներով, անչափահասների կողմից 2010-ի տասն ամիսների ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների 411 դեպք է գրանցվել, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանցագործությունների դեպքերը համեմատաբար քիչ են եղել` 390 դեպք:
«Անչափահասների կողմից հիմնական հանցատեսակները գողություններն են, այդ թվում` մանր գողությունները», -նկատեց տիկին Դուրյանը` ընդգծելով, որ նվազել են մասնավորապես խուլիգանության ու մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը:
Փոխարենը, ըստ Դուրյանի, աճել են անչափահասների կողմից սառը զենք կրելու դեպքերը: «Մեզ մոտ շատ են ներկայացվում անչափահասներ, որոնք անօրինական իրենց մոտ սառը զենք, մասնավորապես, դանակ են կրում», -տեղեկացրեց ոստիկանության ներկայացուցիչը` հորդորելով ծնողներին իրենց երեխաների հանդեպ ուշադիր լինել:
Այս տասն ամիսների ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված բռնության 140 դեպք է գրանցվել, իսկ առևանգման` 5 դեպք: Դուրյանի փոխանցմամբ, բռնություններ հիմնականում կատարվել են ընտանիքներում, իսկ առևանգման դեպքերը ամուսնալուծությունների հետևանքով են կատարվել:
Հայաստանում նաև անչափահասների նկատմամբ սեռական բռնություններ են կատարվում. Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այս տասն ամիսների ընթացքում անչափահասի բռնաբարության 1 դեպք է գրանցվել: Անչափահասի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգության վեց դեպք և 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու 31 դեպք է գրանցվել Հայաստանում:

No comments:
Post a Comment