Wednesday, November 10, 2010

Իրանի առաջին կին ֆիզիկոս Ալենուշ Տերյանի մեծարման երեկոն` Թեհրանում

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրում տեղի է ունեցել Իրանի առաջին ֆիզիկոս Ալենուշ Թերյանի մեծարման երեկոն: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Ալենուշ Տերյանը ծնվել է 1920թ. Թեհրանում: 1947թ. ավարտել է Թեհրանի համալսարանը: Այնուհետև ուսումը շարունակել է Սորբոնի համալսարանում: 1966թ. ընտրվել է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի անց նշանակվել` Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ամբիոնի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ: Արևային ֆիզիկայի աստղադիտարանի հիմնադրման գործում մեծ է Ալենուշ Տերյանի ներդրումը:

No comments: