Panorama.am. 24-11-2010- Անկարայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է «Ժողովրդավարական հասարակություն» լուծարված կուսակցության նախկին առաջնորդ Ահմեթ Թյուրքի գործով դատավարությունը, տեղեկանում ենք CnnTurk լրատվական ծառայությունից:
Վերջինիս դեմ մեղադրանք էր ներկայացվել մեջլիսում ունեցած ելույթի մի մասը քրդերեն հնչեցնելու համար: Թուրքիայի քաղաքական կուսակցությունների մասին օրենքում նշված է, որ թուրքերենից բացի մեջլիսում այլ լեզու գործածելն արգելվում է: Ահմեթ Թուրքը պահանջում է արգելք սահմանող այդ հոդվածը բողոքարկել Սահմանադրական դատարանում: Առաջիկայում Թուրքիայի Սահմանադրական դատարանը կքննի այդ գործը: Նշենք, որ առաջադրված մեղադրանքի շրջանակներում պահանջվում է քուրդ քաղաքական գործչին ազատազրկել նվազագույնը 6 ամիս ժամկետով իր մայրենի լեզվով խոսելու համար:
Հիշեցնենք, որ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը Թուրքիայի ՍԴ-ի որոշմամբ փակվել էր 2009թ. Դեկտեմբերին: Իսկ կուսակցապետ Ահմեթ Թյուրքին 5 տարով արգելել է զբաղվել քաղաքականությամբ:

No comments:
Post a Comment