7or.am. 24-11-2010- Պատասխանելով ՀՀԿ-ԲՀԿ ներքին հակասության մասին հարցին՝ «Հայելի» ակումբում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե բնական է, երբ ընտրություններին նախապատրաստվող և դրանց ինքնուրույն մասնացելու մտադրություն ունեցող կուսակցությունները մրցակցության մեջ են լինում։
-Եթե այլ կերպ լիներ, ես վիճակը կգնահատեի ոչ թե մտահոգիչ, ծանր, այլ ողբերգական,-ասել է Հ. Հովհաննիսյանը։
Հարցին, թե հնարավոր է, որ խորհրադարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն հավաքի, քան ՀՀԿ-ն, առավել ևս, որ այսօր արդեն ԲՀԿ-ն խոսում է ձայների 50+1 և նույնիսկ 99,9 տոկոսը ստանալու մասին, քաղաքագետը պատասխանել է.
-Ես հակված չեմ մտածելու, որ երբ քաղաքական ուժերի ղեկավարներն իրենց լավատեսական արդյունքի վերաբերյալ կանխատեսումներով են հանդես գալիս, նրանք հետևում են նարդի խաղացողի հոգեբանությանը կամ փորձում են գունազարդել իրենց իրական հնարավորությունները։ Եթե ասում են, կնշանակի՝ ունեն որոշակի հիմքեր, որոշակի պրոյեկտ ունեն աչքի առաջ։ Այսինքն, նրանք գիտակցում են մի բան՝ որ մարդիկ հոգնել են ՀՀԿ-ի 10-ամյա իշխանությունից,-պատասխանել է Հ. Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է իշխանական կոալիցիայի մյուս կուսակցությանը՝ ՕԵԿ-ին, ապա նա հայտարարել է.
-Ի՞նչ ՕԵԿ, այ մարդ։ ՕԵԿ-ը կա՞ հլը։ Դուք ասում եք Քաղաքագետների միությունը չկա։ Այդ ՕԵ՛Կ-ը չկա։

No comments:
Post a Comment